«Չպետք է մտածել՝ սա ՀՀԿ-ի թեկնածուն է ու վերջ»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով  Գագիկ Ծառուկյանի  հայտարարությունը: Վերջինս լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հնարավոր է «Ծառուկյան» խմբակցությունը սատարի ՀՀԿ-ի թեկնածուին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որինմասնակցել էր նաեւ Ծառուկյանը, Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ընտրվի ընդարձակ քվեարկությամբ:

«Չպետք է առաջնորդվենք նրանով, որ ՀՀԿ-ի թեկնածուն է, ուրեմն վերջ։ Մենք խոսում ենք երկրի ճակատագրի, նախագահի, վարչապետի մասին: Պետք է ըմբռնումով մոտենալ։ Վերջիվերջո, մենք մեծամասնություն ենք»,-ասաց  է Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ ինչ կստանա «Ծառուկյան» խմբակցությունը Սերժ Սարգսյանի ցանկությունն ի կատար ածելու՝ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի օգտին ընդարձակ քվեարկություն ապահովելու դիմաց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման շուկաներով, առուծախով չենք զբաղվում»։ Նա հավաստիացրել է, թե ապագա կառավարությունում ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ որեւէ  հարց չի քննարկվել: