Ողբերգությունը տեղի է ունեցել Սիրես քաղաքում (Կալիֆորնիա): 28-ամյա Մեթյու Նիկոլսոնը սրտին չափազանց մոտ է ընդունել պարտությունը խաղում, սկսել է բղավել եւ ագրեսիվանալ, փոխանցում է Eurosport-ը:

68-ամյա Լիդիա Նիկոլսոնը փորձել է հանգստացնել որդուն, սակայն վերջինս վրդովմունքից կոտրել է ականջակալները, էլ ավելի է զայրացել եւ ականջակալները կոտրելու համար մեղադրել է մորը, ապա վերցրել է ատրճանակն ու կրակել նրա գլխին: Լիդիան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ եւ ավելի ուշ մահացել է: Մեթյուն շփոթված փախել էր տնից, սակայն ոստիկանությունը ձերբակալել էր նրան Կալիֆոռնիայի հյուսիսում: Այս պահին տղան պահվում է շրջանային բանտում՝ առանց գրավի դիմաց ազատարձկման իրավունքի: