Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ից սկսած, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 11-13 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով,  հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +5+7 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+7,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2,

Լոռիում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10, 

Տավուշում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներում՝  գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+7,

Արարատում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+8, 

Արմավիրում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+8, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+8, 

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+13,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+10,

Արցախում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +7+12: