YouTube-ի ադմինիստրացիան հայտարարել է բլոգերների հետ աշխատելու կանոնների փոփոխության մասին, նշված է  ընկերության բլոգում, հաղորդում է Lenta-ն:

Հաղորդագրության մեջ նշված է, որ նոր կանոնների մեծ մասն ուղղված է բովանդակության մոնետիզացիայի  պահանջների խստացմանը:

«Սպամները, նմանակումները եւ անբարեխիղճ օգտատերերը չեն կարող վնասել մեր  կայքին  եւ շահույթ ստանալ մեր աշխատանքից»,-նշում է  ադմինիստրացիան:

Նոր կանոններով սահմանվելու են, որ ալիքի հետ համագործակցության համար ծրագիրը պետք է վերջին 12 ամիսների ընթացքում  ունենա չորս հազար ժամ դիտում եւ հազար բաժանորդ: Դա արվում է նրա համար, որ անբարեխիղճ բլոգերները չկարողանան գումար վաստակել եւ ազդել այլ օգտատերերի եկամուտների վրա:

Նոր կանոնները ուժի մեջ են մտնում փետրվարի 20-ին: YouTube-ի տվյալներով՝ փոփոխությունները ազդում են մի շարք ալիքների վրա:

Կայքի ադմինիստրացիան  նախատեսում է նաեւ քննարկել խոշոր ալիքների հեղինակների վարքագծի շրջանակները: Դրա համար YouTube-ը կկազմակերպի  խոշոր ալիքների հեղինակների հետ հանդիպումներ: