Reviver Auto ընկերությունը Դետրոյթի ավտոսրահում էլեկտրոնային ավտոհամարանիշներ է ներկայացրել: Արտադրողը նշում է, որ սա առաջին նման սարքն է աշխարհում, եւ այս տարվանից այն արդեն կսկսեն օգտագործել ճանապարհների վրա, հայտնում է «Ավտովեստի»-ն: Դեթրոյթում ներկայացված թվային ավտոհամարանիշները կոչվում են RPlate Pro: Դրանք իրենից էլեկտրոնային ցուցանակ են ներկայացնում, որը ամրացվում է ավտոմեքենայի նույն տեղում, ինչ սովորական ավտոհամարանիշները:

Էլեկտրոնային թվերի գինը դեռեւս չի հայտարարվել, սակայն հաղորդվում է, որ դրանք արդեն օրինականացվել են Կալիֆոռնիայում, որի համար այս տարի կթողարկվի շուրջ 100.000 նման սարք: Հետագայում նման ավտոհամարանիշներ կարող են հայտնվել նաեւ Արիզոնայում եւ Ֆլորիդայում: