ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 17-ին, կազմել է 482.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 591.13 դրամ (աճել է 0.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 666.33 դրամ (աճել է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.53 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ` 269.04 դրամ, ոսկի՝ 20,797.39 դրամ, պլատին՝ 15,560.19 դրամ։

Հունվարի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: