Շվեդիայում պատրաստվում են բացել լողացող հյուրանոց՝ The Arctic Bath Hotel-ը։ Հյուրանոցի ներքին կառուցվածքը նման է մեծ բույնի, հաղորդում է The Metro-ն։
Շինության կենտրոնում տեղադրված է մեծ բացօթյա լողավազան, որի ջուրը կտաքացվի մինչեւ չորս աստիճան: Հյուրանոցի սեփականատիրոջ խոսքով՝ սառը ջրում լողալը լավ է ազդում առողջության վրա: Հյուրանոցը կծառայի որպես առողջության կենտրոն, բացի սառը ջրով լողավազանից հյուրանոցում առկա կլինի մերսում, սաունաներ: Հյուրանոցը կունենա վեց սենյակ, որոնցից յուրաքանչյուրը կգտնվի առանձին լողացող շենքում: Կլինեն բուխարիներ եւ մեծ պատուհաններ, հաղորդում է Lenta-ն: