Ռասթի անունով ավստրալական տերյերը հայտնվել էր բեռնատարի մեջ եւ 1500 կմ անցել՝ Ավստրալիայի մի նահանգից հայտնվելով մյուսում, գրում է My Planet-ը՝ վկայակոչելով CourierMail-ը: Շան հապճեպ ճանապարհորդությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ Սկուդամորների ընտանիքը մեկնել էր հանգստի: Շունը, հավանաբար տխրելով տանը միայնակ մնալուց, փախել էր, հասել մայրուղուն եւ ինչ-որ կերպ հայտնվել էր բեռնատարի մեջ, որն ուղեւորվում էր դեպի հարավավստրալական Սնոութաուն քաղաք:

Վարորդը գտել էր Ռասթիին եւ տարել տուն: Շուտով նա կվերադառնա իր տերերի մոտ, որոնց հեռախոսահամարը նշված էր շան վզակապի վրա: