Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 10:51-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mercedes E200» մակնիշի 90 TT 995 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել մոտակա ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից եւ մոտեցրել ավտոքարշակին: