Հունվարի 17-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բելինսկու փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի 06 RR 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: