«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կրել է ռազմական, բայց ոչ գաղափարախոսական պարտություն։ Այս մասին հունվարի 17-ին  ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի երկօրյա նիստի արդյունքների ամփոփման  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կոմիտեի  նախագահ գեներալ Պյոտր Պավելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք ԻՊ-ի ռազմական պարտությունը, բայց գաղափարախոսությունը դեռ շարունակում է գոյություն ունենալ: Այս սպառնալիքի անհետացումը դեռ շատ հեռու է»,- ընդգծել է Պյոտր Պավելը:

Նա նաեւ ընդգծել է, որ դաշինքն անհրաժեշտ է համարում աշխատանքներ սկսել իրադրությունը կայունացնելու եւ Իրաքում անվտանգության մակարդակի բարձրացնելու համար։  Գեներալի խոսքով՝ փետրվարին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը կքննարկվեն Իրաքի աջակցության ընդլայնման գործնական միջոցները:

«ՆԱՏՕ-ի կողմից  Իրաքին աջակցություն կցուցաբերվի փաթեթային ռեժիմում: Այն ուղղված կլինի ամբողջ երկրին եւ նրա քաղաքացիներին, ոչ թե առանձին խմբերին»,-ընդգծել է նա:

ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել Իրաքին ռազմական օգնությունը