Ֆրանսիայում բանտային տեսուչների կողմից կազմակերպված բողոքի ցույցերի բուռն շրջանում 4 օտարերկրացի փախել է Էսոն դեպարտամենտի (Ֆրանսիայի մայրաքաղաքային մարզ) կալանավայրից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV-ն եւ երկրի իրավապահ մարմինները:

Փախուստը տեղի ունեցել հունվարի 17-ի գիշերը Պալեզո քաղաքում. բանտարկյալները սղոցել են բանտախցի ճաղավանդակը եւ փախչել՝ ցած իջնելով սավաններից հյուսված պարանի օգնությամբ: Փախչողների ազգային պատկանելիությունը չի նշվում:

Parisien թերթի փոխանցմամբ՝ ոստիկանական արհմիությունը մտահոգություն էր հայտնում կենտրոնում կալանավորման ռեժիմի կապակցությամբ, որտեղ 20 բանտարկյալի համար միայն 4 ոստիկան է նախատեսված, եւ նրանք ստիպված են մի քանի հերթափոխ անընդմեջ աշխատել: