Եվրոպան արտաքին սահմանների ավելի հուսալի պաշտպանության, ինչպես նաեւ ավելի բարձր մակարդակով համագործակցելու կարիք ունի այն երկրների հետ, որտեղից գալիս են ներգաղթյալները: Այս մասին հունվարի 17-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ նրա ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են առաջին հերթին երկկողմ հարաբերությունները: Եվրոպական օրակարգի խնդիրների թվում էին միգրացիան եւ ֆինանսները:

 «Ես հասկացրեցի, որ մեզ համար կարեւոր է, որ համաշխարհային համատեքստում Եվրոպան կարողանա գործել անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության բնագավառում, արտաքին սահմանների պաշտպանության եւ Աֆրիկայի հետ համագործակցության ոլորտում», - ասել է Մերկելը:

 «Ոչ մի ճանապարհ չի տանում արտաքին սահմանների հուսալի պաշտպանության կողքով», - ավելացրել  Կուրցը:

«Եթե մենք ուզում ենք կարգավորել միգրացիոն ճգնաժամը, ապա մենք պետք է խոսենք ոչ միայն քվոտաների բաշխման, այլեւ ներգաղթյալների երկրներում օգնության տրամադրման մասին», - ասել է Կուրցը: