Անպատժելիություն եւ հովանավորչություն որպես կանոն չկա»։ Այյս մասին այսօր՝հունվարի 17-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Ճվճվ Արոյի որդիների հետ  կապված աղմուկին:

«Ես համարում եմ, որ անպատժելիություն եւ հովանավորչություն որպես կանոն չկա, նման յուրաքաչյուր դեպքը ենթակա է ոչ միայն պարսավանքի, այլ նաեւ պատասխանատվության»,- նշել է Հարությունյանը։

Արդարադատության նախարարն ասաց, որ այս դեպքով իրավապահ մարմինների աշխատանքին չի կարող գնահատական տալ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ  հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎ X6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խ. Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Վերջինս ոստիկանությունից տեղափոխվել էր Քննչական կոմիտեի եւ ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով»:

Սարգիս Վարդանյանը «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին է:

Մահացած ՃՈ տեսուչ Խաչիկի հարազատներն ամենախիստ պատիժն են պահանջում «Ճվճվ Արոյի» որդու համար (ֆոտո) 

Երկու ոստիկանների մահվան պատճառ դարձած «Ճվճվ Արոյի» որդին կալանավորվեց 

Հրապարակվել է «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարից կադրեր