Իրանը պատրաստվում է Իսֆահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի հայկական տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար հայտ ներկայացնել: Ինչպես հաղորդում է Iran Front Page –ը, այդ մասին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության, ազգային արհեստների եւ տուրիզմի կազմակերպության փոխնախագահ Հոսեյն Թալեբիանը:

Խոսելով Իրանի ազգային թանգարանում հայ-իրանական ցուցահանդեսի փակման ժամանակ, փոխնախագահը նշել է, որ արդեն երեք հայկական եկեղեցիները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

1606 թվականին կառուցված տաճարը գտնվում է Իսֆահանում՝ Ջուղայի շրջանում: Տաճարը նվիրված է 1603-1618 թվականներին Օսմանյան պատերազմի ժամանակ Շահ Աբաս I-ի կողմից հարյուր հազարավոր տեղահանված հայերին: