ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում ոստիկանները օրեր առաջ մի վարորդի են կանգնեցրել, որի մեքենայի վրա համարանիշներ չեն եղել։

Գլենդելի ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ, կասկածյալը Գլենդելի 42-ամյա բնակիչ Տիգրան Ջաբրելյանն է եղել։ Պազրվել է, որ նա մեքենայի սեփականատերը չէ։ Կասկածյալը հրաժարվել է պատասխանել ոստիկանների հարցերին։ Մեքենան խուզարկել եւ երկու տրճանակ են հայտնաբերել, որոնցից մեկը գողացված է եղել։ Ոստիկանության փոխանցմամբ, նա նաեւ դատապարտված է եղել եւ ձերբակալության պահին փորձաշրջան էր անցնում։

Ջաբրելյանին ձերբակալել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակել գրավի դիմաց։