Ռուսաստանի հանցագործ աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), որը գտնվում է մայրաքաղաքի Լեֆորտովոյի մեկուսարանում, զանգել է Հունաստանում օրենքով գողերի ժողովին եւ կոչ է արել քրեական հեղինակություններին չվիճել: Այս մասին նախօրեին հայտնել է «Պրայմ Կրայմը»:

«Անցյալ հանգստյան օրերին Հունաստանում օրենքով գողերի ժողով էր, որոնց մասնակցում էր ավելի քան 30 օրենքով գող: Նախագահում էր 56-ամյա օրենքով գող Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուսթավսկի)», — նշվում է հրապարակման մեջ:

Աղբյուրները հայտնել են, որ Շաքրո Մոլոդոյը զանգել է Լաշային: Զանգը ազդել է ժողովի արդյունքի վրա:

Գործակալության տվյալներով՝ օրենքով գողերը քննարկել են քրեական հեղինակություն Զվիադ Պապիաշվիլիի հարցը, որը մեղադրվում է «Սուխումի» կլանի ղեկավար Մերիաբ Ջանգվելաձեի հետ թշնամական կապերի մեջ:

«Այս վեճի զարգացումը սպառնում էր հույների հիմնական մասի ներգրավմամբ, որոնք երկար ժամանակ չեզոքություն են պահպանում», — նշվում է հոդվածում:

Սակայն Շաքրո Մոլոդոյը խնդրել է նրանց չվիճել եւ օրենքով գողերը լսել են նրան: