ԱՄՆ-ն մտադիր է «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման ոչնչացումից  հետո էլ Սիրիայում  ռազմական ներկայությունը պահպանել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եկեք հստակ խոսենք: ԱՄՆ-ն Սիրիայում իր ռազմական ներկայությունը կպահպանի՝ նպատակ ունենալով երաշխավորել, որ ԻՊ-ն նորից չի կարողանա առաջանալ: Մեր ռազմական առաքելությունը մի շարք պայմաններից կախված կլինի:

Մենք չենք կարող թույլ տալ նույն սխալները, որոնք արվել են 2011 թվականին, երբ Իրաքից վաղաժամկետ հեռացումը թույլ տվեց «Ալ Քաիդային» գոյատեւել եւ ի վերջո դառնալ ԻՊ », - ասել է նա:

Թիլերսոնը նաեւ ընդգծել է, որ Սիրիայից ԱՄՆ դուրս գալը Իրանին հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերն այս երկրում: