Հունվարի 17-ին, ժամը 20:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է հավաբուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։38-ին, մարվել՝ 21։14-ին։

Ամբողջությամբ այրվել է հավաբունը (50 խմ) եւ գոմաղբ (1 խմ), սատկել են 50 հավ եւ 4 նապաստակ։