ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է կնոջը՝ Միշելին, ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Դու ոչ միայն իմ կինն ես, այլ  նաեւ  երեխաներիս մայրն  ու իմ լավագույն ընկերը»: Ես սիրում եմ  քո ուժը, քո գթասրտոությունը եւ քո վճռականությունը: Եվ ես  օր օրի քեզ ավելի ու ավելի շատ եմ սիրում: Շնորհավո՛ր ծննդյան տարեդարձդ, Միշե՛լ»- գրել է ԱՄՆ 44-րդ նախագահն  Instagram-ի լուսանկարի մեկնաբանությունում:

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը դարձավ  54 տարեկան։

Instagram-ի էջում Միշել Օբաման շնորհակալություն է հայտնել ամուսնուն առավոտյան գրասենյակ ուղարկած ծաղիկների համար եւ նրան անվանել է իր երկրպագուներից ամենասիրելին: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք շնորհավորական բացիկներ են ուղարկել եւ  սոցիալական ցանցերում գրառումներ են կատարել:

«Ես գիտեմ, որ ծննդյան տարեդարձը  երբեմն  ցավոտ  կարող է լինել: Բայց ձեր ուղերձները հիշեցնում են, թե որքան  երջանիկ մենք կարող ենք լինել »,-գրել է Միշելը: