Իրգիզսկի նահանգի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուս է այրվել, 52 մարդ է զոհվել, հաղորդում է Tengrinews.kz-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի  պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովին։

«2018 թվականի հունվարի 18-ին 10։30 րոպեին Իրգիզսկի նահանգի Ակտյուբինսկի շրջանի Սամարա-Շիմքենդ ավտոճանապարհի 1068-րդ կիլոմետրին՝  Կալիբայ  գյուղից 10 կմ հեռավորության վրա   Ikarus ուղեւորատար ավտոբուսը սկսել է այրվել: Ներսում եղել է 55 ուղեւոր եւ երկու վարորդները։ Նրանց քաղաքացիությունը  ճշտվում է»,- նշել է Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի  պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը։

Ակտյուբինսկի շրջանի Արտակարգ իրավիճակների վարչությունում նշել են, որ մահացածների թվում կան Ուզբեկստանի քաղաքացիներ: Միեւնույն ժամանակ, նա հստակեցրել  է, որ Ղազախստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների կոմիտեի  աղետների ժամանակ  բժշկական կենտրոնի  ճանապարհային բժշկա-փրկարարական կետի անձնակազմի կողմից բժշկական օգնություն է ցուցաբերվել 5 ուղեւորների, որոնց  հաջողվել էր դուրս գալ: Մնացած 52 հոգին տեղում զոհվել են: