Սիսիան-Շաքի ավտոճանապարհին այսօր՝ հունվարի 18-ին, տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ժամը 09։20-ի սահմանում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի եւ Урал մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետեւանքով «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքեանյում գտնվող Ա. Հ.-ն ու Մ. Հ.-ն մահացել են, նրանք հայր եւ որդի են: Իսկ մյուս ուղեւորը՝ է. Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Урал-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, որով զինվորներ էին տեղափոխվում, զինվորները չեն տուժել: