Ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի գործով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Էլնուր Հուսեյնզադեի պաշտպան Արկադի Իսրայելյանը:

Հիշեցնենք, ըստ ԼՂՀ Ազգային անվտանգության խորհդրի մամուլի ծառայության, 2017-ի փետրվարի 1-ին ադրբեջանցի զինծառայողների խումբը, օգտվելով մառախլապատ եղանակից, ԼՂՀ Թալիշ գյուղի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել: Փորձը կանխվել է ԼՂՀ բանակի ստորաբաժանումների կողմից:

Նույն օրը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն: