ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։ 

«Նախարարը դեռ շարունակում է աշխատել, նա  այսօր մասնակցել է կառավարության նիստին։ Հրաժարականի պատճառը դեռ հայտնի չէ»,-ասաց նա:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը նախարարի  պաշտոնն ստանձնել է 2016 թվականին: