Emirates ավիաընկերությունը հայտարարել է 20 A380 ինքնաթիռի վաճառքի համար Airbus-ի արտադրողի հետ պայմանագրի ստորագրման մասին` եւս 16 ինքնաթիռի արտադրության հնարավորությամբ: Պայմանագրի արժեքը 16 միլիարդ դոլար կկազմի, հաղորդում է «Մեդուզա»-ն:

Պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունը արվել է չորս օր անց այն բանից հետո, երբ Airbus-ի ներկայացուցիչները հայտնել են A380-ի արտադրության կասեցման մասին, եթե Emirates-ը աշխարհի խոշորագույն ուղեւորատար օդանավերի արտադրության նոր պայմանագիր չստորագրի: Emirates-ում հայտարարել են, որ ինքնաթիռների վաճառքը կսկսվի 2020 թվականից: