Իսպանացի բնապահպանները ազատել են լեռնային այծին, որը Սյերա դե Գվադարամ լեռներում գլաքարերի միջեւ խցանվել էր, հաղորդում է Mossy Earth-ը:

Կենդանին կախված է մնացել սեփական կոտոշներից եւ չի կարողացել տեղից շարժվել:

Կենդանին ոչ մի տեսանելի վնասվածք չի ստացել, բայց ազատվելուց հետո նրան ժամանակ է պետք եղել շոկից ուշքի գալու համար: Դրանից հետո նա հեռացել է բնապահպաններից: