Հաջորդ հինգ տարիների ընթացքում ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է ավելի քան  350 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսության մեջ, ինչպես նաեւ բացել երկրորդ գրասենյակը: Այս մասին, ինչպես հաղորդում է komersant.ru-ն, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Այսպիսով Apple-ի տարեկան ներդրումը մոտավորապես 70 միլիարդ դոլար  կկազմի: Ընկերությունը մտադիր է ներդրումներ կատարել ԱՄՆ-ում տվյալների մշակման կենտրոններում, Apple-ի արտադրանքն արտադրողների եւ մատակարարների, ինչպես նաեւ ընկերության առաջատար արտադրության հիմնադրամի մեջ: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Apple-ն ԱՄՆում արդեն ստեղծել է ավելի քան 2 միլիոն աշխատատեղ եւ մտադիր է ընդլայնել իր աշխատակիցներին եւս 20 հազարով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ է Apple-ի որոշման համար: «Ես խոստացել էի, որ իմ քաղաքականությունը թույլ կտա Apple-ի նման ընկերություններին մեծ գումարներ վերադարձնել Միացյալ Նահանգներին: Հրաշալի է տեսնել, թե ինչպես է Apple-ը դա անում հարկային կրճատումների արդյունքում: Սա ահռելի հաղթանակ է ամերիկացի աշխատողների եւ ԱՄՆ համար», - Twitter-ում գրել է նախագահը: