ԿԺԴՀ-ն ստորգետնյա թունելներում ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումների ռազմական գործողությունների  զորավարժությունները պատերազմի նախապատրաստություն է համարում: Այս մասին հաղորդում է ՑՏԱԿ գործակալությունը:

«ԱՄՆ-ը փորձում է ցանկացած գնով պատերազմ սկսել ԿԺԴՀ հետ, ինչի համար էլ փակ տարածքում մարտերի անցկացմանն է պատրաստվում», - գրում է գործակալությունը:

Ավելի վաղ New York Times թերթը նշել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ուժեղացրել են զորավարժությունների ինտենսիվությունը ԿԺԴՀ դեմ հնարավոր ռազմական գործողությունների սկսման համար:

 «Ազգային հանրային ռադիոն» հայտնել է, որ Պենտագոնը կապի հատուկ միջոցներ է գնում, գիշերային տեսանելիության սարքեր, ինժեներական միջոցներ, նեղ թունելներում մարտերի անցկացման համար զինվորներին մարզում է:

Կորեական թերակղզու հարավում ավելացվել են բարձր ճշգրտության զենքի պաշարները, ջրային խոչընդոտները հաղթահարելու համար կամրջանավեր են կառուցվում, ինչն անհրաժեշտ է ԿԺԴՀ դեմ պատերազմի սկսման համար: