Կանադայի Փիթերբորոյի փոքրիկ Թիմը երջանիկ տնային իշուկ է, որն իրեն շուն է համարում եւ ապրում է Փոփինս ազգանունով ֆերմերների տանը, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Իշուկը ծնվել է ֆերմայում անցյալ տարի ամռանը: Նրա մայրը հրաժարվել է կերակրել փոքրիկին, դրա համար Ջոդի եւ Թեդ ֆերմերները որոշել են նրան տուն տանել:

Տանն ապում են շներ, որոնց հետ իշուկը շատ լավ ընկերացել է: Շուտով ֆերմերները նկատել են, որ Թիմն իրեն շան պես է պահում:

Թեդը սիրում է վզափոկով զբոսնել, կռվել բարձի հետ: