Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ոչ մի առնչություն չունի E-Chat մեսենջերի ստեղծման գործում, Коммерсант.ru-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

«Մենք ոչ մի նման  բան չենք ստեղծել: Դա ինչ-որ կազմակերպություն է, որը պարզապես թողարկել է մի ապրանք, որից կարող են օգտվել Եվրասիական տնտեսական միության բնակիչները»,-նշել են մամուլի ծառայությունում:

 «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ոչ մի առնչություն չունի այդ նախաձեռնության հետ, մենք ոչ մի նման բան չենք ստեղծել։ Եթե դուք ուզում եք ասել, որ  Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կամ Եվրասիական տնտեսական միությունը թողարկել է նման մի բան, դա արմատապես սխալ է։ Դա ինչ-որ կազմակերպություն է, որը պարզապես թողարկել է մի ապրանք, որից կարող են օգտվել Եվրասիական տնտեսական միության բնակիչները»,- RNS-ին ասել են  մամուլի ծառայությունից։

Լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություններ, որ E-Chat մեսենջերը թողարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ միաժամանակ այնտեղ թույլատրելով գրծողություններ կատարել կրիպտոարժույթով։

«Ազգային տեխնոլոգիական նախաձեռնություն»-ում պարզաբանել են, որ մեսենջերի շուրջ աշխատանքն իրականացվել է «հաշվի առնելով ԵՏՄ-ում սեփական կրիպտոարժույթի մշակումները»։ Հարթակի մշակողները՝ ռուսաստանցի եւ չինացի ներդրողները, մեսենջերի ստանդարտ գործառույթներին (աուդիո, վիդեո, չաթեր) ավելացրել են նաեւ կրիպտոդրամապանակ՝ բանկային քարտի կցման հնարավորությամբ։