Instagram-ում հայտնվել է նոր գործառույթ, որը ցույց կտա, թե երբ է օգտատերը վերջին անգամ մուտք գործել ծրագիր, հաղորդում է Business Insider-ը:

Վերջին անգամ  մուտք գործելու ժամանակը հասանելի կլինի ոչ բոլորին, այլ միայն նրանց, որոնց հետ օգտատերն անձնական նամակագրություն է վարել մասնավոր հաղորդագրությունների բաժնում: Նշվում է, որ այս գործառույթը հեշտությամբ կարելի  է անջատել «Կարգավորումների» բաժնում: