Հունվարի 18-ին, ժամը 20.20-ին, «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում անկարգ ուղեւոր կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 1980 թ. ծնված Դմիտրի Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խախտել է օդանավի վարքի կանոնները, իսկ ժամանման սրահում խախտել է հասարակական կարգը, տվել է հայհոյանքներ, խաթարել ավիացիոն անվտանգության ծառայողների աշխատանքը, ինչի համար վերջինս բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն: