«Ֆրիդերիկե»  փոթորիկի ժամանակ Դյուսելդորֆի օդանավակայանում ինքնաթիռի վիրտուոզ վայրէջքը վախեցրել է համացանցի օգտատերերին: Տեսանյութը հրապարակվել է YouTube- ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինքնաթիռի ղեկավարման բարձրակարգ հմտություն 110 կմ /ժ արագությամբ փոթորկի քամու  ուժգնացումներով: Բոլոնիայից ժամանող Eurowings ընկերության չվերթը վայրէջք է կատարել ծայրահեղ պայմաններում եւ նույնիսկ չի անցել երկրորդ շրջան», - նշվում է  տեսանյութի նկարագրության մեջ: