Արտաշատի բնակիչ Էռնեստ Մ.-ն բազմաթիվ հանցագործությունների հեղինակ է. վերջին անգամ ոստիկանները նրան բաժին էին բերել 2017-ի սեպտեմբերին՝ 15 տարի առաջ կատարած գողության համար:

2002 թվականի հունիսի 7-ին, «Սմակ» սրճարանից  գողացել էր կենցաղային տեխնիկա, տարբեր պարագաներ ու խմիչք: Ոստիկանները պարզել էին, որ հանցագործը պատուհանից էր ներս մտել: Ավելի ուշ հայտնի էր դարձել գողությունը կատարած անձի ինքնությունը, սակայն Էռնեստ Մ.-ին հաջողվել էր փախչել երկրից:

Տարիներ անց տեղեկություն ստացվեց, որ նա վերադարձել է եւ 2017-ի սեպտեմբերի 8-ին նա հայտնաբերվել է ու բերվել բաժին, սակայն գործը կարճվել է վաղեմության հիմքով:

Սակայն հունվարի 18-ին նո նոր հանցագործություն է կատարել. բացել էր Արտաշատի Մխչյան փողոցի տներից մեկի դուռը, փորձել էր գողություն անել, բայց տեսնելով, որ տանը մարդ կա, փախել էր: Այդտեղից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերել են Էռնեստ «.-ին ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:

«Խմած եմ եղել, դուռը բացել, մտել եմ: Բայց ձայներ լսեցի, տեսա, որ տանը մարդ կա, հելա փախա»,-ոստիկանությունում պատմել է նա:

Պարզվել է նաեւ, որ նախորդ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա հունվարին, կասկածյալն Արտաշատում կատարել է եւս 6 բնակարանային գողություն, սակայն ոչ ոք տանտերերից ոստիկանություն չէր դիմել: