Գերմանիայի Դաշնային ավտոմոբիլային վարչությունը կարգադրել է պարտադիր կարգով հետ կանչել Audi-ի 127 հազար նոր մոդելներ, որոնք ունեն V6 TDI դիզելային շարժիչ: Պատճառը արտանետվող գազերի հետ կապված սկանդալն է, հայտնում է Bild am Sonntag պարբերականը:

A4, A5, A6, A7, A8, Q5 եւ Q7 մոդելներում «զտման համակարգերի անօրինական անջատման մեխանիզմներ» են հայտնաբերվել: Դրանից զատ, գերատեսչությունից սպառնացել են արգելել է Audi A8 ավտոմեքենաների վաճառքը, որոնք թողարկվել են 2017 թվականի կեսերից վաղ:

Volkswagen ավտոկոնցեռնը, որի ստորաբաժանումն է Audi-ն, ԱՄՆ-ին մեղադրում է, որ այն դիզելային ավտոմեքենաները զինել է ծրագրային ապահովմամբ, որը նվազեցնում է վնասակար նյութերի արտանետումների իրական ցուցանիշները: Անցյալ տարվա ամռանը Audi-ն անվճար սպասարկման ծառայություններ էր կազմակերպել 850 հազար ավտոմեքենաների արտանետումների ցուցանիշները բարելավելու համար: Ընկերության տվյալներով՝ այս թվի մեջ են մտել նաեւ այն մեքենաները, որոնք հիմա Գերմանիայում հետ են կանչվում:

Փետրվարի 2-ին Audi ընկերությունը պարտավոր է ավտոմոբիլային վարչությանը ներկայացնել զտման համակարգերի մանիպուլյացիաների կանխման վերաբերյալ իր նախաձեռնությունները: Գերատեսչությունը պայքարում է արտադրողների ռազմավարության դեմ, որի դեպքում արանետումների վերահսկողության համակարգն աշխատում է միայն ավտոմեքենաների թեստավորման փուլում եւ անջատվում է, երբ մեքենաները զանգվածային վաճառքի են հանվում: