Ռուսաստանի Սատվրոպոլի մարզի Ստեպնոյե գյուղում կոզակների եւ հյուսիսկովկասցիների միջեւ զանգվածային ծեծկռտում է տեղի ունեցել, որը սակայն ոչ թե ազգային հողի վրա, այլ ալկոհոլի ազդեցության տամ:

«Կոնֆլիկտին մասնակցել են ռուսներ, ավարներ, դարգինցիներ, հայեր, ուստի ասել, որ կատարվածը ազգամիջյան կոնֆլիկտ է, տեղին չէ»,- հայտարարել է Ստավրոպոլի մարզի ՆԳ հասարակական անվտանգության գլխավոր վարչության պետ գենադի Բերյոզինը:

Նրա խոսքով, վեճի մեղավորը եղել է ալկոհոլը, եւ որ այդպիսի վիճաբանություններ հաճախ են տեղի ունենում: Դա, ըստ նրա, հետեւանք է նրա, որ երիտասարդներն անգործ են եւ չգիտեն, թե ինչպես լցնեն իրենց օրը:  

Սկզբում վեճը ծագել է դեկտեմբերի 26-ին՝ սրճարանում 4 դաղստանցիների ու կոզակների միջեւ: Հետո կռվին միացել են երկու կողմերի կողմնակիցները եւ կռվի մասնակիցների թիվը հասել է 20-ի:

Հիվանդանոց են տեղափոխվել 2 կոզակներ, մեկ դաղստանցի եւ մեկ հայ: Զանգվածային ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանություն» հոդվածով: