Իրանը պատրաստ է ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը գազի մատակարարումներոի ոլորտում: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության ղեկավար Համիդ Ռեզա Արաքին:

<Հայաստանի եւ Իրանի միջեւ գազի եւ բարտերային պայմանագրերի կնքումից բացի, Թեհրանը նաեւ պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Երեւանի հետ գազի ոլորտում>,-նշել է իրանցի նախարարը, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով, Հայաստանն, իր հերթին, խոստացել է մեկ մլն խմ իրանական գազի դիմաց Իրան արտահանել 3կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Անդրադառնալով Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալների աճի հնարավորությանը, Համիդ Ռեզա Արաքին նշել է. <Իրանը կարող է մեծացնել գազի արտահանման ծավալները Հայաստան, բայց հայկական կողմը չի կարող ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան>:

Սակայն, կողմերը պայմանավորվել են հանդիպում կազմակերպել, որպեսզի քննարկեն հազի մատակարարումների ծավալները, նշել է նախարարը՝ հավելելով, որ Իրանի հետ բանակցությունները կարող են վարել Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի ընկերությունները:

2004 թվականին Իրանն ու Հայաստանը բարտերային փոխանակման վերաբերյալ համաձայնագիրը կնքել են 20 տարի առաջ, ըստ որի իրանական գազն օգտագործվում է հայկական էլեկտրակայանների կողմից, իր հերթին Հայաստանը էլեկտրաէներգիա է մատակարարում Իրանին: