Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադյան շրջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել, որը կոմունալ բնակարանի հարեւաններին վախեցրել է ռումբի պայթյունի մասին հայտնելով:

«Հունվարի 21-ին ոստիկանության բաժանմունք հաղորդում է ստացվել 1977 թվականին ծնված քաղաքացուց այն մասին, որ №14 բնակարանի բնակիչ տղամարդն իրեն հայտնել է, որ շենքը շուտով կպայթի: Դեպքի վայր մեկնած բրիգադը կոմունալ բնակարանի միջանցքում ձերբակալել է Ադրբեջանի՝ 1989 թվականին ծնված քաղաքացու»,- հայտնում է «Невские новости»-ն: 

Մասնագետների զննումից հետո շենքում պայթուցիկ նյութ եւ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել:

Ներկայումս Ադրբեջանի քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածով («Ահաբեկչական հարձակման մասին դիտավորյալ կեղծ հաղորդում տալը»):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017-ի հունիսին Պրիվոլժիեի շրջանային ռազմական դատարանը Ադրբեջանի 22-ամյա քաղաքացուն 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտել ահաբեկչության կոչերի համար: