Հայաստանում կարտոֆիլի գինը ոչ թե կառավարությունն է բարձրացնում, այլ իրենք գյուղացիները: Այս մասին հունվարի 22-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Խոսելով մյուս կենսական անհրաժեշտության ապրանքների գնաճի մասին՝ Վարդանյանն, այնուամենայնիվ, խոստովանեց, որ այն տեղ գտել է: «Սեղմված գազի որակի եւ քանակի հետ կապված խնդիր իսկապես կա, եւ պետական մարմինները պետք է այս ուղղությամբ մտածեն»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ նախկինում, երբ ավտոմեքենաների վրա գազի բալոններ չկային, վառելանյութը 3 անգամ ավելի թանկ արժեր, իսկ հիմա այն թանկացել է ընդամենը 20 դրամով, ինչպես նախկինում  նախատեսվել էր հարկային տոկոսադրույքների բարձրացման հետ կապված: