Երկուշաբթի ԱՄԷ-ի Ֆուջեյրա էմիրությունում հրդեհի հետեւանքով 7 երեխա է զոհվել, հայտնում է Arabian Business պարբերականը:

Յոթ զոհերը միեւնույն ընտանիքից են, մահվան պատճառը ծխով թունավորվելն է, հստակեցրել է պարբերականը:

Էմիրության ոստիկանությունը վաղ առավոտյան զանգ է ստացել երեխաների մորից, կինն արթնացել է ծխի հոտից: Երեխաները փակված էին մնացել տան ներսում, նշված է հաղորդագրության մեջ:

Երբ հրշեջները եւ ոստիկանները դեպքի վայր են հասել, երեխաները՝ 3 տղա եւ 4 աղջիկ մահացած էին: Երեխաներից ամենամեծը 13 տարեկան էր, ամենափոքրը՝ 5: Պարբերականը հայտնում է, որ հրդեհի պատճառը պարզվում է: