Իրավիճակը, որը ստեղծվել է Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ԶՈՒ իրականացրած գործողության հետեւանքով, դառնալու է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի շտապ բանավեճերի թեման։ Այս մասին նստաշրջանի բացման ժամանակ հայտնել է վեհաժողովի նոր ղեկավար Միկելե Նիկոլետին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ստացվել է առաջարկ ՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հետ կապված բանավեճեր անցկացնել։ Այդ առաջարկությանը խորհրդարանականները չեն առարկել։

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ սիրիական Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը։ Գործողությունը սկսվել է ժամը 17։00-ին։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Աֆրինում ցամաքային գործողություն է սկսում։ Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժան մասն է։