ՀՅԴ-ն հսկայական ներդրում է կատարում արտասահմանում հայ համայնքների պահպանման գործում: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Հակոբյանը, ՀՅԴ-ից բացի, այլ կառույցներն ու կազմակերպությունները եւս ոչ պակաս ներդրում են կատարել: «Սակայն մենք դեռ աշխատելու տեղ ունենք. Կամչատկայից սկսած մինչեւ Հնդկաստան եւ Հնդկաստանից՝ մինչեւ Ամերիկայի արեւելյան ափ»,- խոստովանել է  Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ սփյուռքը բազմաթիվ խնդիրներ ունի:

Ընդ որում, ըստ Հրանուշ Հակոբյանի, այս խնդիրներից յուրաքանչյուրի համար առանձին աշխատանք է անհրաժեշտ: Սփյուռքի նախարարը նաեւ նշեց, որ նրանց հաջողվել է համախմբել «Թեքեյանի» գոյություն ունեցող 5 կենտրոնները, եւ, ամենայն հավանականությամբ, մարտ ամսվա վերջին կստեղծվի «Թեքեյան» համահայկական կենտրոնը: