Սփյուռքից Հայաստանում ներդրումների ակտիվացման համար ակտիվ քարոզչություն է իրականացվում: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ըստ նրա՝ ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը, ինչի արդյունքում նախատեսվում է 120 բիզնես ծրագիր իրականացնել, 1200 հայ գործարարի բիզնես ծրագրեր են ուղարկվել, որոնց իրականացման համար ներդրումներ անհրաժեշտ կլինեն:

«Այս ծրագրերը մեզ տրամադրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: Ամեն օր սփյուռքահայերի հադիպելիս մենք փորձում ենք ուղղորդել նրանց «Զարգացում» հիմնադրամին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասաց Հակոբյանը՝ վստահեցնելով, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի սփյուռքահայերը կարողանան օգտակար լինել իրենց պատմական հայրենիքին: