Թուրքիայի ԶՈՒ-ն «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում հունվարի 22-ին Աֆրինի վրա հարձակում է սկսել նոր ուղղությամբ: Այս մասին հայտնում է Անատոլիական գործակալությունը:

Հարձակումը սկսվել է Աազազ քաղաքից, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում եւ թուրք զինվորականների վերահսկողության ներքո է անցել «Եփրատի վահան» նախորդ գործողության ընթացքում:

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել էր սիրիական Աֆրինում քրդական կազմավորումներ դեմ «Ձիթենու ճյուղ» գործողություն սկսելու մասին: Գործողությունը սկսվել է տեղական ժամանակով 17.00-ին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր Աֆրինում ցամաքային գործողություն սկսելու մասին: Դամասկոսը Թուրքիայի գործողությունները դատապարտել է՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժանելի մասն է:

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ  https://news.am/arm/news/432185.html