Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2018 թվականի նավթի գնի կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 59,9 դոլար մեկ բարելի դիմաց: Այս մասին ասվում է հիմնադրամի զեկույցում, հաղորդում է «Գազետա»-ն:

«Ֆյուչերսների հիման վրա կազմված նավթի միջին գինը 2018 թվականին մեկ բարելի համար կազմել է 59,9 դոլար, 2019 թվականին` 56,4 դոլար», - ասել են ԱՄՀ-ում: