Հայաստանը նոր սահմանադրությունէ  ստացել Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ։ Այդ մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում պատվիրակներին ուղղված իր կոչում նշել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ «Եթե կասկածում եք մեր նշանակության մեջ, նայեք իրողությունները։ Մենք համագործակցում ենք անդամ-պետությունների հետ, եւ դրանից օգուտն իրական է»,- ասել է Յագլանդը՝ խոսելով Եվրոպայի Խորհրդի գործունեության մասին։

Նրա խոսքով, Ռուսաստանում ՄԻԵԴ 500 վճիռների իրացումը, Վրաստանում, Լեհաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում օրենքների շուրջ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները «պատահական չեն եղել»։ Յագլանդի կարծիքով, բոլոր այդ փոփոխությունները եղան այն պատճառով, որ «այդ երկրները ազգերի այդ ընտանիքի անդամներ են»։