Սոցկայքերի թուրքական տիրույթում մեծ արձագանք է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու լուսանկարը Աֆրինում ռազմական գործողություններին մասնակցող անօդաչու սարքերի կառավարման բաժնում։

Թուրքիայի քաղաքացիներին բարկացրել է այն հանգամանքը, որ բանակում չծառայած Բիլալ Էրդողանը փորձում է հերոս երեւալ ժողովրդի աչքին։

Նշենք, որ սոցկայքերում պտտվող լուսանկարը Twitter-ի իր էջում է տեղադրել Էրդողանի փեսան՝ Սելչուք Բայրաքթարը՝ նշելով, որ իր թիմի ստեղծած անօդաչու սարքերն արդեն ծառայում են թուրքական բանակին։

Այսինքն, անօդաչու սարքերի կառավարման կենտրոն Բիալ Էրդողանը այցելել է հենց փեսայի հետ։