ԱՄՆ Տեխաս նահանգի Էլիս շրջանի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, ոստիկանությունը ձերբակալել է կրակողին, մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդել են ԱՄՆ իրավապահ մարմինները:

 «Հետաքննությունն է կատարվում: Հրաձիգը ձերբակալվել է », - Facebook-ում գրել է շրջանի շերիֆը: Ըստ նրա՝ երեխաները դպրոցից տարհանվել են:

New York Post-ը հաղորդում է, որ դեպքը դպրոցում տեղի է ունեցել երկուշաբթի, հրաձգության արդյունքում մի աղջիկ վիրավորվել է: Դեպքի մանրամասները չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: