Չինական Vivo ընկերությունը պաշտոնապես հայտարարել է սմարթֆոնի  առաջին կոմերցիոն մոդելի մասին, որի հետքերի սկաները տեղադրված է անմիջապես էկրանի տակ:  X20 Plus UD նորույթը չունի Home  եւ առջեի այլ ստեղները, իսկ նրա դիմային մակերեւույթը իրենից մեկ ամբողջական դիսփլեյ է ներկայացնում, հաղորդում է Vesti-ն:

Բացի էկրանի տակ գտնվող հետքերի սկաներից, այն ոչնչով չի տարբերվում նախորդ տարվա Vivo X20 Plus-ից:

Սմարթֆոնն ունի 6.43 դյույմ Full HD (2160x1080 փիքսել) AMOLED պանել՝ 18:9 չափի հարաբերակցությամբ, 2.2 ԳՀց հաճախականությամբ 8 միջուկանի Snapdragon 660 չիպսեթ, 4 գիգաբայթ օպերատիվ եւ 128 Գբ ներքին հիշողություն: Ներկառուցված մարտկոցի հզորությունը 3800 մԱժ է: