Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նշված հյուրանոցային համալիրից ոստիկանները բերման են ենթարկել կռվի մասնակիցներից մի քանի հոգու:

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը: